Մահվան ելքով վրաերթ Հայաստանում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Վարորդը դեպքի վայրից չի փախել և օգնել է, որ տղամարդուն տեղափոխեն հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 23-ին, Արարատի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 12։10-ի սահմանում 43-ամյա Արթուր Ղուլալյանը իր վարած Iveko մակնիշի 35 CT 344 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երասխ ընթանալիս վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 85-ամյա Աշոտ Հախվերդյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վարորդը չի փախել դեպքի վայրից, զանգել է բժշկական կենտրոն, օգնել է, որ վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Արտաշատի հիվանդանոց։

Ճանապարհին վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։