ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մեր տեղեկություններով` քիչ առաջ Լոռու մարզի Շենավան գյուղից երեք տղամարդ են տեղափոխվել հիվանդանոցներ։
Երկուսը հոսպիտալացվել են Վանաձորի, իսկ մեկը` Սպիտակի բժշկական կենտրոնում։
Նրանց վնասվածքները հրազենային են, որոնք ստացել են Շենավան գյուղում հնչած կրակոցների հետևանքով։
Կրակոցներ Շենավանում. հիվանդանոցում գտնվողներից մեկը գյուղապետի հայրն է, մյուսը` եղբայրը