ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ժամեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում 16-ամյա աղջկա են առևանգել:
Նա սովորում է գյուղի միջնակարգ դպրոցում: Այսօր՝ շաբաթօրյակի ընթացքում, դասընկերուհուն ասել է, որ մայրը կանչում է, ինքը պետք է գնա:
Դպրոցից մի փոքր հեռանալուց հետո մի մեքենա է նստել, որը շարժվել է անհայտ ուղղությամբ:
Այս պահին նրա գտնվելու կոնկրետ վայրի մասին տեղեկություններ չկան:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ աղջկա հայրը դեպքի կապակցությամբ ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որտեղ նյութեր են նախապատրաստվում:
Տեղի ոստիկանները, համագործակցելով տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում աղջկան հայտնաբերելու ուղղությամբ: