Ադրբեջանն ավելի քան 1900 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ է կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1900 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն: