Ողբերգական դեպք Լոռիում. 16–ամյա տղան Լոռվա բերդից ընկել է գետը և մահացել

Տղան համադասարանցիների հետ գնացել էր էքսկուրսիայի և ցանկացել է նկարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Լոռու մարզի Լոռի բերդ գյուղի հարակից ձորում այսօր 16–ամյա մի տղա է ընկել Ձորագետ գետը։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Փրկարարներն Աշոտ Երկաթի ամրոցին հարակից կիրճի գետափնյա հատվածում անգիտակից վիճակում հայտնաբերել են 16–ամյա Ա.Պ.-ին: Դեպքի վայրում գտնվող շտապօգնության բժիշկը հաստատել է տղայի մահը:

Երևանում 2 քույրերին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ձորագետի կիրճն ընկած ու մահացած տղան ապրում էր Ստեփանավան քաղաքում։ Նա սովորում էր քաղաքի թիվ 6 ավագ դպրոցի 10-րդ դասարանում։

Այսօր դասղեկի ուղեկցությամբ աշակերտներն այցելել են Լոռի բերդ կոչվող պատմամշակութային արգելոց։ Աշակերտը կիրճի վերևում ցանկացել է նկարվել և, մինչ դասընկերը կլուսանկարեր, նա սայթաքել ու ընկել է կիրճը՝ մի քանի տասնյակ մետր գլորվելով։ Պարզվել է նրա ինքնությունը։ Ալեքսանդր Պեպանյանը դեկտեմբերին կդառնար 17 տարեկան։