ՌԱԴԻՈ

Հարությունով. «Ծառայության ժամկետների փոփոխությունն ունի հասարակական և քաղաքական բաղադրիչ»

Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է ժամկետային զինծառայողների համար ծառայության ժամկետը փոխելու հարցը։ Մասնավորապես, քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված ժամկետային զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությունում չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցերը։
Sputnik
Հարությունով. «Ծառայության ժամկետների փոփոխությունն ունի հասարակական և քաղաքական բաղադրիչ»

«Ծառայության ժամկետների փոփոխությունն ունի թե՛ հասարակական, թե՛ քաղաքական ենթատեքստ։ Դա որոշ իմաստով պայմանավորված է հանրության շրջանում առկա լարվածությամբ` կապված առաջնագծում պարբերաբար կրկնվող գործողությունների հետ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

ՊՆ–ն ուզում է փոխել ժամկետայիների ծառայության ժամկետը

Նրա խոսքով` քաղաքական բաղադրիչն էլ առնչվում է խորհրդարանական ընդդիմության բարձրացրած այն հարցին, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնեն պայմանագրային զինծառայողները։

«Առաջնագծում պայմանագրային զինծառայողներ պահելը լուրջ ֆինանսական խնդիրներ է առաջացնում»,-փաստում է փորձագետը։

Այդուհանդերձ, ըստ Հարությունովի, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մարտական գործողությունների հիմնական ծանրությունը ընկնում է առաջնագծում գտնվող ստորաբաժանումների վրա։