Չքնաղ աղջիկները հանդիպել են Ճապոնիայի Սայթամա քաղաքում։
Տարբեր երկրների մարզուհիները ցուցադրել են իրենց համարները կարճ և ազատ ծրագրում։ Մարտի 22–ին երկու մասերի արդյունքում պարզվել են հաղթողները։
Պատվանդանին առաջին տեղը զբաղեցրել է ռուս գեղասահորդուհի, Հարավային Կորեայի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Ալինա Զագիտովան։
Երիտասարդ գեղասահորդուհի Էլիզաբեթ Տուրսինբաևան Ղազախստանից զբաղեցրել է երկրորդ տեղը։
Երրորդ տեղը զբաղեցրել է օլիմպիադայի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը։
Պարգևներ հանձնելու ժամանակ Զագիտովան վազել է Մեդվեդևայի մոտ և շնորհավորել նրան։