Քիչ է հնարավոր, որ ադրբեջանական հասարակությունը կլսի Փաշինյանին. քաղաքագետ

Միջնորդները պարբերաբար կոչ են անում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին աշխատել իրենց քաղաքացիների հետ` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի մեսիջն այն մասին, որ նա պետք է դիմի նաև ադրբեջանական հասարակությանը` ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործընթացն իրագործելու համար, համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբին համանախագահների կոչերին։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մագրակովը։

Հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակն է. Արցախն իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ–ին

Միջնորդները պարբերաբար կոչ են անում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին աշխատել իրենց քաղաքացիների հետ` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում։

Փորձագետի կարծիքով, սակայն, խնդիրն այն է` արդյո՞ք Ադրբեջանում պատրաստ են լսել ՀՀ վարչապետին։ Ադրբեջանական վերնախավն այս տարիների ընթացքում իր քաղաքացիներին պատրաստել է ռազմական լուծմանը, նրանց գործողությունները երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ չեն ստեղծում։

«Ո՛չ ռազմատենչ հայտարարությունները, ո՛չ լայնածավալ զորավարժությունները, ո՛չ Հայաստանի սահմանին մոտ նոր զորամասի տեղակայումը չեն են վկայում կառուցողական երկխոսությանը պատրաստ լինելու մասին։ Որպես հետևանք, շարքային ադրբեջանցիները մեծ մասամբ պատրաստ են լուծման այն սցենարին, որի մասին իշխանությունը մշտապես խոսում է, այսինքն` ռազմական», – կարծում է Մարգարովը։

Ի տարբերություն նրանց, հայկական կողմը միշտ կառուցողական է տրամադրված եղել։ Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանի` Ադրբեջանի քաղաքացիների հետ խոսելու պատրաստակամությունը, իհարկե, լավ է, բայց կարևոր է համապատասխան արձագանք ստանալ նաև այն կողմից։

Մասնավորապես, մարտի 19–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պետք է իրենց հասարակությունները պատրաստեն խաղաղության։ Ընդ որում, ոչ միայն սեփական քաղաքացիներին, այլ նաև հակառակորդ երկրի։ ՀՀ վարչապետը կարծում է, որ ինքն ադրբեջանական հասարակությանն ասելիք ունի։ Ավելին`կուզեր այդպիսի հնարավորություն ունենալ։