Սարգսյան. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ամենաիսրայելամետ վարչակազմն է»
© Sputnik
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ամենաիսրայելամետ վարչակազմն է, և սա, ըստ էության, մեծ աջակցություն է Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ այդ երկրում նախանշված ընտրություններից առաջ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ նախագհի քայլը, կարծիք է հայտնել միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի, Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի անեքսիան կարող է միջազգային իրավունքի տեսանկյունից նախադեպ դառնալ այլ երկրների համար։
«Կարծում եմ, ոչ մեկի համար նորություն չէ, որ ի դեմս ԱՄՆ-ի, Իսրայելն ունի կարևոր ռազմավարական դաշնակից, և Միացյալ նահանգներն անելու է ամեն ինչ՝ Իսրայելի անվտանգության ապահովման համար։»,-նկատում է փորձագետը։
Նրա խոսքով, Իսրայելը շատ գրագետ կարող է օգտվել ստեղծված իրավիճակից։