Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում «Թիմակիցները» հումորային նախագծի առաջին մասն է հրապարակել։ Ազգային հավաքականի ֆուտբոլիստները պատասխանում են «պրովոկացիոն» մի քանի հարցերի։ Հենրիխ Մխիթարյանը, Արազ Օզբիլիսը, Տիգրան Բարսեղյանը, Հովհաննես Համբարձումյանն ու հավաքականի մյուս տղաները ասում են, թե ով է հավաքականի ֆուտբոլիստներից ամենաշատակերը, ամենակատակասերն ու ամենաթիթիզը։