ՌԱԴԻՈ

Օհանյան. «Վարչապետի այցի հետ մեծ հույսեր եմ կապում»

Ռանչպար համայնքի ղեկավար Մանուկ Օհանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Նիկոլ Փաշինյանի անակնակալ այցի մասին։
Sputnik
Օհանյան. «Վարչապետի այցի հետ մեծ հույսեր եմ կապում»

Մանուկ Օհանյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման 17 տարվա ընթացքում Ռանչպարում ոչ միայն վարչապետ, այլև նախարար կամ մարզպետ երբևէ չեն եղել։

«Ես մեծ հույսեր եմ կապում վարչապետի այցի հետ»,- Sputnik Արմենիային ասաց Ռանչպարի գյուղապետը։

Երբ Մանուկ Օհանյանին հայտնել են, որ վարչապետը գյուղում է, մտածել է` կատակում են։

«Նստած մտածում եմ, թե որտեղից եկավ։ Սա ինձ համար առեղծված է, չեմ պատկերացնում։ Հնարավոր է, որ պատահական լինի, վարչապետի հետ ես ի՞նչ ունեի, որ դիտավորյալ հենց այստեղ գար»,– ասաց Օհանյանը։

Գյուղապետը վարչապետի այցի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

Հիշեցնենք` մարտի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց նախապես հայտարարելու այցելել էր Արարատի մարզի Ռանչպար գյուղ։