ԵՐԵՎԱՆ, 22 Մարտ — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` արդարադատության երկու փոխնախարարներ են աշխատանքից ազատվել։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին ու փոխնախարար Սուրեն Քրմոյանին։
Ի դեպ, Սուրեն Քրմոյանը պաշտոնավարում էր 2014թ. մայիսի 22-ից, իսկ Արթուր Հովհաննիսյանը` 2016–ի հոկտեմբերի 16–ից։