«Իրականում». Կա՞ ընդհանրություն Գոլանի բարձունքների խնդրի ու Արցախյան հիմնախնդրի միջև
© Sputnik
Իրականում արդեն կարելի է արձանագրել՝ Մերձավոր Արևելքում մարդկության հեռու ու մոտ ապագան է որոշվում, ու այդ ապագան մեզ նոր աշխարհաքաղաքականություն է թելադրելու: Այնպես է ստացվում, որ այդ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները բոլոր այն նորմերն են փոխում, ըստ որոնց մինչ օրս ապրում ու գոյատևում էր միջազգային հասարակությունը։ Ստացվում է այնպես, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կիրառվող միջազգային օրենսդրությունն այլևս ակտուալ չէ, ու միայն բիրտ ուժն է թելադրելու, թե ինչն ու ինչպես է զարգանալու Երկիր մոլորակում:
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան