Ինքնասպանությու՞ն. ազգականները թոշակառուի տանը գտել են գրություն

Միայնակ ապրող թոշակառուի դին հայտնաբերվել է Քանաքեռավան գյուղի նրա տանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով մարտի 21-ին Կոտայքի մարզում 68-ամյա տղամարդ է ինքնասպան եղել:

Ողբերգական դեպք Լոռիում. 16–ամյա տղան Լոռվա բերդից ընկել է գետը և մահացել

Միայնակ ապրող թոշակառուի դին հայտնաբերվել է Քանաքեռավան գյուղի նրա տանը:

Տղամարդու ձեռքերից մեկի դաստակին կտրվածքներ են եղել, որոնք, ամենայն հավանականությամբ, պատճառվել են ածելիով:

Նրան այդ վիճակում գտած ազգականները տանը երկտող են հայտնաբերել:

Ամենայն հավանականությամբ ինքնասպան եղած տղամարդը գրել է, որ ինքը չի ցանկանում ապրել, ներողություն է խնդրել արարքի համար՝ հայտնելով,  որ բոլորին շատ է սիրում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ թոշակառուն առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել: