Գարիկ Մարտիրոսյանի կինը համաձայն է դառնալ «Հայաստանի առաջին տիկինը»

Երգիծաբանի կնոջը դուր է եկել Մաքսիմ Գալկինի` Գարիկ Մարտիրոսյանին Հայաստանի նախագահ ընտրելու առաջարկությունը, բայց նա սեփական շահերն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, շարունակել է երգիծաբան ու շոումեն Մաքսիմ Գալկինի կատակը։

Գարիկ Մարտիրոսյանի կինը ցուցադրել է իր սլացիկ ոտքերը. լուսանկար

Ավելիր վաղ Գալկինն ասել էր` ուրախ է երգիծաբան Վլադիմիր Զելենսկու համար, որն ուզում է Ուկրաինայի նախագահ դառնալ։ Նա կատակել էր նաև Comedy Club–ի մասնակից Գարիկ Մարտիրոսյանի մասին։ «Երազում եմ բարձրաստիճան հանդիպման մասին` ես, Զելենսկին ու Մարտիրոսյանը Հայաստանից»։

«Մաքսիմ, ես համաձայն եմ դառնալ առաջին տիկինը, դա Ալլա Բորիսովնայի հետ հանդիպելու իմ միակ հնարավորությունն է», – կատակել է Լևինան Instagram–ի իր էջում։

Բաժանորդներին դուր է եկել Լևինայի գաղափարը, և նրանք բազում մեկնաբանություններ գրել։ Լևինայի երկրպագուներից մեկը նշել է. «Մարդ ես, մեկ էլ տեսար։ Հայաստանում արդեն երգիծաբան քաղաքապետ կա»։

Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն արդեն 21 տարվա ամուսիններ են։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ Առաջին դուստրը` Ժասմինը, ծնվել է 2004 թվականին։ 2009 թվականին ծնվել է որդին` Դանիելը։