Արթուր Քարդաշյան պապիկս. «փոքրիկ» Քիմը հիշել է սիրելի պապիկին. լուսանկար

Հայտնի հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանը հիշել է իր պապիկին` Արթուր Քարդաշյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ռեալիթի շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հուզիչ լուսանկար է հրապարակել, որում պատկերված են ինքը և իր հանգուցյալ պապիկը` Ռոբերտ Քարդաշյանի հայրը։

«Ես և պապիկս` Արթուր Քարդաշյանը։ Մայրս միշտ գանգրացնում էր մազերս ունելիով։ Ես մինչև հիմա պահել եմ այդ վարսերի հարդարման այդ գործիքը և վերջերս նույնիսկ օգտագործել եմ այն», – գրել է Քիմը։

Լուսանկարում Քիմը նստած է պապիկի գրկում։ Ամենայն հավանականությամբ, Քարդաշյանները զուգվել–զարդարվել են ինչ–որ հանդիսության համար։ Քիմի պապիկը սպիտակ կոստյումով է` ոճային մետաքսյա թաշկինակով։ Իսկ փոքրիկ Քիմը փայլում է փիրուզագույն գեղեցիկ զգեստով։