Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն

Ազգային ժողովում հնչեցված մտահոգությունների առարկան կուսումնասիրեն իրավապահները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նպատակն է միջոցներ ձեռնարկել՝ ստուգելու հնչեցված հայտարարությունների արժանահավատությունը և անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։

Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին կապված ռազմարդյունաբերության ոլորտում առևտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու հետ, Արծրուն Հովհաննիսյանը արձանագրել է, որ ռազմարդյունաբերության ոլորտում ներդրումներն, օրենքով սահմանված կարգով, իրականացվել են ՀՀ ՊՆ անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ, այդ թվում՝ բարձրաձայնված կազմակերպությունների կողմից։