ԵՐԵՎԱՆ, 21 Մարտ — Sputnik. Մեր տեղեկություններով, քիչ առաջ երկու դիմակավորված տղամարդ, որոնցից մեկը ատրճանակով, իսկ մյուսը՝ հրացանով զինված, մտել են Արմավիր քաղաքի 107-րդ թաղամասի տներից մեկը։
Տանտերը փորձել է խլել նրանցից մեկի զենքը։
Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, և ընտանիքի անդամները, բարեբախտաբար, չեն տուժել։
Տղամարդուն հաջողվել է հարձակվողներից մեկի զենքը խլել, ինչից հետո նրանք փախել են տնից։
Զինված և դիմակավորված 2 տղամարդ Արմավիրում ներխուժել են քաղաքացու տուն. լուսանկար
© Sputnik / Stringer
Տանտիկինը անմիջապես կատարվածի մասին տեղեկացրել է տարածքի ոստիկանություն։
Այս պահին իրավապահները պարզում են հանգամանքները։ Մեր տեղեկություններով' թիրախ ընտրված տանը ապրում են ամուսիններ' իրենց երկու երեխաների հետ։