Վանաձորում մի կինը մյուսից խոշոր գումար է պահանջել` ինտիմ մանրամասները չտարածելու համար

Դեպքի առթիվ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Արտառոց դեպք է գրանցվել Վանաձորում։

Տնից դուրս էր եկել խանութ գնալու. նոր մանրամասներ Դեբեդում խեղդված աղջկա պատմությունից

Sputnik Արմենիայի տեղեկություններով`Վանաձոր քաղաքի նույն թաղամասում ապրող մի կին մեկ այլ կնոջից մի քանի հարյուր հազար դրամ է պահանջել` սպառնալով, որ փողը չստանալու դեպքում նրա ինտիմ կապի մասին իմացած իր տեղեկությունները կտարածի քաղաքով մեկ։

Սակայն պահանջված փողը ստանալուց հետո Վանաձորի ոստիկանները բռնել են փող պահանջած կնոջը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։