ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ և հորդորել այնպես խաղալ, որ Երևան եկած գործակալները նկատեն նրանց։
«Տղերք ջան, բոլորդ էլ գիտեք, որ այս տարի այստեղ մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն է անցկացվելու։ Դեռ ժամանակ կա, լավ պատրաստավեք։ Կարևորը` դուք ինքներդ վստահ լինեք ձեզ վրա։ Մի բան էլ` տղերք, մի վախեցեք, սա ձեզ համար լավ հնարավորություն է, այստեղից կարող եք գնալ եվրոպական շատ մեծ ակումբներ որովհետև գործակալներ են գալու, որոնք կարող են ձեզ նկատել։ Դրա համար մի վախեցեք, խաղացեք,մի կորցրեք ձեր վստահությունը»,– ասել է նա ֆուտբոլիստներին։
Մխիթարյանը ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է։
Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ երգում է ՀՀ օրհներգը. տեսանյութ, լուսանկարներ