Քրիստինե Սարգսյանի հայկական պարը հիացրել է գեղեցկության մրցույթի ժյուրիին. տեսանյութ

Աղջիկները ցուցադրել են պիցցա պատրաստելու հմտություններն ու իրենց տաղանդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ռյազանում կայացել է «Պրիոկսկի գեղեցկուհի 2019» քաղաքային երիտասարդական մրցույթը, որում հաղթել է տեխնոլոգիական քոլեջի ուսանողուհի Քրիստիան Սարգսյանը։ Այս մասին հայտնում է 7info.ru–ն։

«Ստեղծագործական համարի ընթացքում հայկական պար ներկայացրի։ Ինձ համար մասնակցությունը շատ կարևոր էր, որովհետև ուզում էի պատմել ազգությանս մասին։ Ուզում եմ, որ բոլորը գնահատեն իմ մշակույթը։ Անչափ հաճելի է, որ ժյուրիի անդամները գնահատեցին դա», – ասել է Քրիստինե Սարգսյանը։

Հաղթանակի համար պայքարել են 19 աղջիկ` Ռյազանի տարբեր ուսումնական հաստատություններում սովորող 16-ից 20 տարեկան ուսանողուհիներ։ Աղջիկները ցուցադրել են պիցցա պատրաստելու հմտություններն ու իրենց տաղանդը։

Բոլոր մասնակիցները մրցույթի գործընկերներից ու կազմակերպիչներից նվերներ են ստացել ։ Մասնակիցներն ասել են, որ մրցույթն օգնել է իրենց հավատալ սեփական ուժերին ու յուրովի բացահայտել իրենց։