ՌԱԴԻՈ

Առաքելյան. «Վիճակախաղերի արգելումը պետությանը միլիարդների վնաս կբերի»

«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում պետությունը կզրկվի մի քանի միլիոնի հասնող հարկերից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է TotoGaming ընկերության ֆինանսական տնօրեն Արտակ Առաքելյանը՝ խոսելով օրենսդրական նախաձեռնության տնտեսական հետևանքների մասին։
Sputnik
Առաքելյան. «Վիճակախաղերի արգելումը պետությանը միլիարդների վնաս կբերի»

«Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխության արդյունքում որոշ տնտեսվարողներ դուրս կգան շուկայից: 5 ընկերություններից մեկն արդեն փակվեց։ Բազմաթիվ հանդիպում –քննարկումներ ունենցանք օրենսդրական փոփոխության նախաձեռնության հեղինակների հետ, սակայն սայլը տեղից չշարժվեց, մեր պահանջ -խնդրանքները չընդունվեցին»,– ասաց  Առաքելյանը:

Գործազրկության կատալիզատոր, թե տոտալիզատորների վախճան. ի՞նչ կտա խստացումը

Արտակ Առաքելյանը տնտեսական վնասի մասին խոսում է թվերով։ Նրա հաշվարկով  2 միլիարդ դրամ միայն կազմակերպությունների լիցենզիայի տարեկան գումարն է։ Ավելացրած 500-ից ավելի բուքմեյքերական գրասենյակների տարածքների վարձակալության գումարը` մոտ տասը միլիոն դրամ, գումարած մեկ միլիարդ դրամ տարեկան եկամտահարկ։

«Բացի այդ, 2100 մարդ կզրկվի միջինը 150 հազար դրամ աշխատավարձից ու կդառնա գործազուրկ։ Եվ սա ամբողջական շղթան չէ »,–ասում է Արտակ Առաքելյանը։

Տնտեսվարողները, այս թվերը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնության հեղինակներին։ Նրանց պատասխանել են. եթե այս օրենքի փոփոխության արդյունքում, գոնե մեկ մարդ դադարի խաղալ, ուրեմն այդ աշխատատեղերի կրճատումը արդարացված է: