Նոր տոն Հայաստանում. ապրիլի վերջին շաբաթ օրը կդառնա Քաղաքացու օր

2018թ.-ի ապրիլ–մայիսին քաղաքացիական հասարակությունում տեղի ունեցած փոփոխությունների հետ կապված` Հայաստանի կառավարությունը նոր տոն է ստեղծում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշեն որպես Քաղաքացու օր։ Այդ մասին որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում։

Կառավարությունը շարունակում է օպտիմալացումը. փակվեց ևս երկու ՊՈԱԿ

«Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով»-, ասվում է կառավարության որոշման հիմնավորման մեջ:

Համապատասխան փոփոխությունը նախատեսվում է ընդունել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։