Մոտ 60 մարդ է մահացել Իրաքում լաստանավի խորտակման հետևանքով

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում, ուղևորների մեծ մասը կանայք և երեխաներ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մոտ 60 մարդ է մահացել Իրաքում լաստանավի խորտակման հետևանքով, հայտնում է 360tv տելեգրամ ալիքը` հղում անելով տեղական հեռուստաալիքներին։

«Ալ Ջազիրա» զբոսաշրջային լաստանավը շրջվել է Մոսուլի մոտակայքում։ Խորտակումը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գերբեռնվածության պատճառով, լաստանավի վրա շատ երեխաներ են եղել։

​Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի անվտանգության ուժերի իր աղբյուրներին, երկրորդ պատճառը կարող էր լինել Տիգրիս գետի ջրի մակարդակի բարձրացումը, քանի որ բացել էին Մոսուլի ամբարտակների շլյուզները։