Կառավարությունը շարունակում է օպտիմալացումը. փակվեց ևս երկու ՊՈԱԿ

Կառավարության այսօր կայացրած որոշմամբ դադարեցվեց գյուղատնտեսական ոլորտում երկու կազմակերպությունների գործունեությունը: Դրամաշնորհներն այսուհետ կտնօրինի նախարարությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց լուծարել ևս երկու պետական ոչ առևտրային կազմակերպություններ` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման  ծրագրերի իրականացման գրասենյակն» ու «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ» պետական հիմնարկը:

Նշենք, որ երկու հիմնարկներն էլ գրեթե նույն նպատակին էին ծառայում. իրականացնում էին պետական բյուջեով և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների տրամադրած միջոցներով  մշակված ծրագրերը:

Կառավարության որոշմամբ` դրանց լուծարվելուց հետո գործող վարկային և դրամաշնորհային ծրագրերը կիրականացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, որն էլ լուծարվող կառույցների իրավահաջորդն է: