ՌԱԴԻՈ

«Իրականում». Թուրքիայի հետ վեճում Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության շահարկումը բարոյական չէ

Իսրայելը Թուրքիայի հետ վիճելիս Հայոց ցեղասպանությունն է շահարկում, բայց մինչ օրս պետականորեն չի ճանաչել ցեղասպանության փաստը։ Իրականում ծրագրի հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքի զարգացումներին։
Sputnik

Ստիպված ենք արձանագրել, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներում Իսրայելը, որքան էլ Միացյալ Նահանգների խամաճիկը լինի, միևնույնն է, բավականին լուրջ խաղացողի դիրքերից է հանդես գալիս: Արդեն ակնհայտ է, որ ամերիկացիները տարածաշրջանը լքելու դեպքում (եթե իրենց խոստումն իրականացնեն, իհարկե), միևնույնն է, խաղադրույք են անելու առաջին հերթին հենց Թել Ավիվի վրա:
Ուրիշ բան, որ այդ պարագայում ավելի են բարդացնելու Թուրքիայի հետ հարաբերությունները։ Վաշինգտոնում, կարծես թե, արդեն համակերպվել են այդ հանգամանքի հետ. Թուրքիային մոտակա տասնամյակում գործընկերոջ ու բարեկամի կարգավիճակ չեն վստահելու։ 

«Իրականում». Թուրքիայի հետ վեճում Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության շահարկումը բարոյական չէ

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան