ԵԱՏՄ–ի տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան

Տիգրան Սարգսյանը խոսել է ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ի՞նչն է ստիպել Նիկոլ Փաշինյանին հարգել ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ–ին

«ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը մեր ակտիվ գործողությունների շնորհիվ բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ Միության տարածքում»,- ասել է Սարգսյանը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը նշել է, որ ռոումինգի չեղարկման կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ հանդիպումներ են նախատեսվում բիզնեսի ներկայացուցիչների և բջջային օպերատորների հետ:

Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղըզստանն ու Ռուսաստանը։