Բարեկամական զրույց. Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ

Президент Армении Армен Саркисян во время встречи с президентом Грузии Сaломе Зурaбишвили (13 марта 2019). Еревaн
Սարգսյանն ու Նազարբաևը երկարամյա անձնական ջերմ հարաբերություններ ունեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Президент Казахстана Нурсултан Назарбаев встречает и.о. премьер-министра Армении Никола Пашиняна перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана
Ինչպես կանդրադառնա Նազարբաևի հրաժարականը հայ–ղազախական հարաբերությունների վրա

«Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևի հետ ունի երկարամյա անձնական ջերմ հարաբերություններ: Բարեկամական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ընդգծել է Նուրսուլթան Նազարբաևի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման, մեր երկրների միջև քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման գործում: Նախագահը կարևոր է համարել նաև Նուրսուլթան Նազարբաևի նշանակալի դերը տարբեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախագահ Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն, և հաջողություն՝ ի շահ մեր պետությունների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման և Ղազախստանի հետագա առաջընթացի:

Հանրապետության նախագահը նաև ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19–ին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք: