Սա պիտի դառնա ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին էր բուն հեղափոխությունը. Փաշինյան

Իսկ հատուկ օր ընտրելու համար վարչապետն առաջարկում է հանրային, համացանցային քննարկումներ անցկացնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին էր բուն հեղափոխությունը:

Նոր տոն Հայաստանում. ապրիլի վերջին շաբաթ օրը կդառնա Քաղաքացու օր

Այս կարծիքին է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության ընդունած Քաղաքացու օր նշելու որոշման մասին։

Իր կարծիքը նա հայտնել է Ֆեյսբուքի պաշտոնական էջում։

«Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի»,–գրել է Փաշինյանը:

Իսկ հատուկ օր ընտրելու համար վարչապետն առաջարկում է հանրային, համացանցային քննարկումներ անցկացնել:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մարտի 21–ի նիստի որոշմամբ` ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշեն որպես Քաղաքացու օր։«Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով»-, ասվում է կառավարության որոշման հիմնավորման մեջ:

Համապատասխան փոփոխությունը նախատեսվում է ընդունել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։