ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ղազախստանի մայրաքաղաքն ուզում են վերանվանել Նուր-Սուլթան` ի պատիվ երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, այս հանգամանքը սոցցանցերում հումորով է ընդունվել։
Ավելի վաղ նախագահ Նազարբաևի հրաժարականից հետո Ղազախստանի խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունեց` մայրաքաղաք Աստանան Նուրսուլթանի վերանվանելու մասին օրինագիծը։
Երբ հայտնվեց նորությունը Twitter–ում անմիջապես ֆլեշմոբ սկսվեց. մասնակիցները հայտնի ֆիլմերում բառերը սկսեցին փոխարինել «Նուրսուլթանով»։
Ձեզ ենք ներկայացնում մի քանի օրինակ։
Համացանցում դեռ շատ ու շատ կատակներ են շրջում այս թեմայի վերաբերյալ, ինչպես նաև մեծ քանակության մեմեր և դեմոտիվատորներ են հայտնվել։