Վրաերթի հետևանքով 17-ամյա երիտասարդ է մահացել Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնում

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ վարորդը սթափ է եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով այսօր՝ մարտի 20-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում 17-ամյա տղա է մահացել։

Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 16-ի գիշերը մայրաքաղաքի Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկվելուց հետո։

Երիտասարդին վրաերթի ենթարկած Մերսեդեսի 26-ամյա վարորդը ևս հոսպիտալացվել էր։ Նա տեղափոխվել էր Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ վարորդը սթափ է եղել, ճանապարհային ոստիկանությունում էլ հարուցված քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչություն՝ նախաքննության։

Տեղեկացնենք նաև, որ մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում գիտակցության չգալով 9-ամյա տղա երեխա է մահացել։

Նա իր 4-ամյա քրոջ և 30-ամյա մոր հետ հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 27-ին Երևանի Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով։

Վրաերթի հետևանքով 17-ամյա երիտասարդ է մահացել Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնում

Հիշեցնենք, որ այստեղ իրար էին բախվել Արարատի մարզի Տափերական գյուղում ապրող, 23-ամյա Տարոն Հարությունյանի վարած Մերսեդեսն ու հիվանդանոցում մահացած տղայի մոր վարած Նիսսանը։

Վրաերթի հետևանքով 17-ամյա երիտասարդ է մահացել Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնում

Մեր տեղեկություններով՝ դեպքից հետո Մերսեդեսի վարորդը լքել էր պատահարի վայրը։ Նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Նիսսանը ընթացել է գլխավոր ճանապարհով, իսկ Մերսեդեսը՝ երկրորդական, այսինքն` Մերսեդեսի վարորդը պետք է ճանապարհը զիջեր Նիսսանին։

 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ ճանապարհային ոստիկանության ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչություն՝ նախաքննության։