«Իրականում». Թուրքիան լուրջ խնդիրներ ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարցերում
© Sputnik
Ամեն ինչից զատ Էրդողանը նաև փորձում է իր եղբայր Ադրբեջանին հնարավորինս մոտ պահել…
Իրականում չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի նկատմամբ մենք, հայերս, բավականին բացասական վերաբերմունք ունենք, միևնույն է, բավականին ուշադիր ենք հետևում միջազգային քաղաքական ասպարեզում այդ երկրի քայլերին։
Դե, այլընտրանք չունենք` ոչ բարով հարևան ենք, ու տարածաշրջանային գործընթացներում մեր շահերն ու սկզբունքներն անընդհատ խաչվում ու հակասվում են:
Ուշադիր հետևում ենք, թե ինչ վիճակում է Թուրքիան… ու համոզվում, որ բավականին լուրջ խնդիրներ ունի միջազգային քաղաքական հարթակներում: