Նուրսուլթան Նազարբաևը նախագահի նստավայրից կտեղափոխվի գրադարանի շենք

Նազարբաևն աշխատելու է առաջին նախագահի գրադարանի շենքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը երեկ հայտնել էր իր հրաժարականի մասին, Ակորդայի նստավայրից կտեղափոխվի «Առաջին նախագահի` ազգի առաջնորդի գրադարանի» շենք։ Այս մասին այսօր հայտնել է նրա գրասենյակի ղեկավար Մահմուդ Կասիմբեկովը։

«Կլինենք Նազարբաև–կենտրոնում», – ասել է Կասիմբեկովը լրագրողներին` պատասխանելով հարցին` որտեղ է այժմ աշխատելու Նազարբաևը։

Հայտնի է, որ Ղազախստանի նախկին ղեկավարն աշխատելու է մի կաբինետում, որը մի ամբողջ հարկ է զբաղեցնում ու վերջին տարիներին Նազարբաևը շաբաթական առնվազն մեկ օր այնտեղ էր անցկացնում։

Հիշեցնենք` Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19–ին հայտարարել է, որ հրաժարվում է նախագահի լիազորություններից։ Մինչ նոր ղեկավար ընտրելը նախագահի լիազորությունները կստանձնի խորհրդարանի սենատի խոսնակ Քասիմ–Ժոմար Տոկաևը։