Հակոբյան. «Նոր կառավարությունն այս ամիսների ընթացքում ունեցել է ակնհայտ ձախողումներ»
© Sputnik
Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի քան 4 ժամ տևած ասուլիսը, նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Բացի որոշակի դետալներից, գլոբալ առումով վարչապետ Փաշինյանի ասուլիսում ինձ համար նորություն չկար»,-ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով` նախքան ասուլիսը, տպավորությունն այնպիսին էր, որ բացի իր մերձակա շրջապատից, վարչապետ Փաշինյանը որևէ մեկի հետ չի շփվում՝ որոշումներ ընդունելու առումով, սակայն, երեկ պարզվեց, որ հաշվի է նստում նաև փորձագիտական շրջանակի հետ։
Քաղտեխնոլոգը համաձայն չէ այն պնդման հետ, որ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն այս ամիսների ընթացքում չի ունեցել ակնհայտ ձախողումներ։