Քարդաշյանի ավագ քույրը մերկացել է լոգարանում. լուսանկարներ

Քիմ Քարդաշյանի ավագ քույրն իր նոր նախագծի գովազդային արշավի համար լուսանկարվել է լոգարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. «Keeping Up with the Kardashians» («Քարդաշյանների ընտանիքը») շոուի աստղ, 38–ամյա Քորթնի Քարդաշյանը որոշել է երկրպագուներին ներկայացնել իր նոր լուսանկարները։

Նա միաժամանակ բոլորին խորհուրդ է տվել սիրել իրենց այնպես, ինչպիսին կան։ Լուսանկարում Քորթնին պառկած է փրփուրով լի լոգարանում։

Քարդաշյանների ավագ քույրը հայտնի է իր առողջ ապրելակերպով։ Նա քույրերից ամենասլացիկն է, չհաշված Քենդալ Ջեներին (որը մարմնամարզիկի դուստրն է, ոչ թե փաստաբան հայի)։ Նա նույնիսկ առողջ սնունդը քարոզող Poosh նախագիծ է գործարկել։ Այդ նախագծի գովազդային արշավի համար աստղը միայն մերկ է լուսանկարվում։

Բաժանորդներից շատերին դուր է եկել Քարդաշյանի համարձակությունը, բայց ոմանք էլ նշել են, որ քույրերն արդեն հոգնեցնել են իրենց մերկ լուսանկարներով։ Դժգոհ օգտատերերը խնդրել են Քարդաշյաններին զերծ մնալ սադրիչ լուսանկարների հրապարակումից, որովհետև դա միակ բանն է, որը մինչև այսօր ընտանիքի հանդեպ հետաքրքրություն է ապահովում։