Իրանի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել. տեսանյութ

Հրապարակվել է Թեհրանի օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի տեսանյութը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Իրանական Iran Air ընկերության ինքնաթիռը բռնկել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում։ Վթարային վայրէջքի տեսանյութը հայտնվել է համացանցում։

Տեսանյութում երևում է` ինչպես է հրդեհված ինքնաթիռը վայրէջք կատարում օդանավակայանում։

​Արդեն հայտնի է, որ Քիշ կղզուց մեկնած ու Թեհրան ուղևորվող ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը վայրէջքային սարքավորումների խնդիրներն են եղել։

50 ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Ուղևորներին հասցրել են տարհանել հրդեհվող ինքնաթիռից։ Հրշեջ ծառայության աշխատակիցները մարել են կրակը։