Ե՞րբ եղանակը կտաքանա

Օդերևութաբանները կանխատեսում են, որ մի քանի օր շարունակ Հայաստանում տեղումներ չեն լինի, բայց մինչ այդ որոշ հատվածներում դեռ ձյուն կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի Սյունիքի մարզում և Արցախում այսօր տեղումներ են գրանցվելու, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ըստ կանխատեսումների` մարտի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 20-24-ը տեղումներ չեն գրանցվի։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12 աստիճան տաքության, գիշերային ժամերին` 0-2 աստիճան ցրտի սահմանում։