ՌԱԴԻՈ

Պապիկյան. «Այդ հողատարածքների աճուրդները տեղի են ունեցել ոչ օրենքով սահմանված կարգով»

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը գտնված հողակտորների սեփականության վկայականներին։
Sputnik
Պապիկյան. «Այդ հողատարածքների աճուրդները տեղի են ունեցել ոչ օրենքով սահմանված կարգով»

Ըստ նախարարի` առկա են տասնյակ հողակտորներ, որոնք պատկանում են այս կամ այն մարդկանց, բայց որոնց սեփականության վկայականները գտնվել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ:

«Ցավոք, ՀՀ-ում տարիներ, տասնամյակներ շարունակ ընդունված ավանդույթ է եղել, երբ պաշտոնը ստանալուց հետո պաշտոնյաները սկսել են ազատ տարածքների, այսպես կոչված՝ «փայ-փայ» անելու գործընթացը»,-փաստում է Պապիկյանը։

Ըստ Պապիկյանի, կա նախնական եզրակացություն, որ այդ հողատարածքների աճուրդները տեղի են ունեցել ոչ օրենքով սահմանված կարգով։

«Այս ամենի շուրջ ուսումնասիրություն կկատարենք, համապատասխան արձանագրություն կազմելուց հետո կդիմենք, հավանաբար, վարչական դատարան»,-ասում է նախարարը։

Նախարարը վստահեցրեց, որ իրենք իրենց իրավասության շրջանակում դիմելու են համապատասխան մարմիններին՝ Հայաստանի արդարությունը վերականգնելու համար: