ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. 19–ամյա աղջկան խեղդված են գտել գետում։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մարտի 20-ին, ժամը 15:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Քարկոփ համայնքի մոտակայքում՝ Դեբեդ գետում, դի է հայտնաբերվել. անհարժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Քարկոփ գյուղի մոտակայքում գտնող ՀԷԿ-ի ջրարգելակի մոտից դուրս են բերել 2000թ.–ին ծնված Մ. Ա.-ի դին: