Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է. լուսանկարներ

Երիտասարդները փողոցում, անցորդների ներկայությամբ, վիճել էին, քաշքշել իրար, որի ժամանակ էլ նրանցից մեկը դանակահարել էր մյուսին ու փախել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտ — Sputnik. Պարզվել է Երևանի կենտրոնում ժամեր առաջ սպանված երիտասարդի ինքնությունը։ Նա 29- ամյա Համբարձում Եզեկյանն էր, որը բնակվում էր Երևանում, բայց Շիրակի մարզի Նահապետավան գյուղից էր։

Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է. լուսանկարներ

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ մարտի 19-ի երեկոյան կրծքավանդակի հատվածում վնասվածք ստացած մի երիտասարդի Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկի մոտ գտնվող «Քուին բուրգեր» սրճարանի դիմացից տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է. լուսանկարներ

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին արյան հետքեր ու դանակ։

Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է. լուսանկարներ

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վեճը ծագել է հանկարծակի։ Երիտասարդները փողոցում անցորդների ներկայությամբ վիճել են, քաշքշել իրար, որի ժամանակ էլ նրանցից մեկը դանակահարել է մյուսին ու փախել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ, փորձաքրեագետներ ու քննիչներ։