«Հրեաները ֆինանսական խնդիր ունե՞ն. դա միայն Ղրիմում է հնարավոր». Պուտինի կատակը

ՌԴ նախագահը արձագանքել է հրեաների համայնքի ղեկավար Բենջամին Վոլֆի մեկնաբանությանը ֆինանսական խնդիրների մասին, որոնք պատճառով սինագոգի կառուցումն ուշանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիմֆերոպոլ քաղաքում հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կատակել է հրեաների գումարի պակասի վերաբերյալ։ Մասնավորապես նա արձագանքել է հրեաների համայնքի ղեկավար Բենջամին Վոլֆի մեկնաբանությանը ֆինանսական խնդիրների մասին, որոնց պատճառով սինագոգի կառուցումն ուշանում է։

Ղրիմի գլխավոր ռաբբին, որն այդ տարածաշրջանում ապրում է 2004 թվականից, նշել է, որ Սիմֆերոպոլի սինագոգի կառուցումը ուշանում է «ֆինանսական խնդրի» պատճառով, սակայն նախատեսվում է ավարտել այն մինչ տարեվերջ։ Նա նաև հրավիրել է Ռուսաստանի նախագահին բացմանը։

«Հրեաները ֆինանսների հետ խնդիր ունե՞ն։ Դա միայն Ղրիմում է հնարավոր», –կատակել է Պուտինը։

Վոլֆը նշել է, որ նոր սինագոգը գտնվելու է Սևաստոպոլում, այն վայրում, որտեղ 1941 թվականին գնդակահարել են հրեաներին։

ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ ավելի վաղ Պուտինն առաջարկել էր Ղրիմի սինագոգի բացմանը հրավիրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։