Սա ահռելի աճ է, որը իր դրական ազդեցությունը կունենա երկրի տնտեսության. Փաշինյան

Կառավարության տվյալներով` այս պահին 89 ներդրումային ծրագիր է ներկայացված` 2.7 մլրդ ծավալով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. 2018թ.–ի փետրվարի համեմատ այս տարի Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը խոսել է հիփոթեքային վարկերի մասին

«Մասնագետների գնահատմամբ` սա ահռելի աճ է, որը պետք է իր դրական ազդեցությունն ունենա մեր երկրի տնտեսության ու սոցիալական վիճակի վրա»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ սա կհանգեցնի շինարարության ծավալների ու շինանյութերի արտադրության աճին, սպասարկման ոլորտում գործազրկության կրճատմանն ու աշխատատեղերի բացմանը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ այս պահին կառավարության տվյալներով` 89 ներդրումային ծրագիր է ներկայացված` 2.7 մլրդ ծավալով։ Դրանցից 42-ը` 774 մլն դոլար ծավալով արդեն իրականացման տարբեր փուլերում են, մյուսները` ակտիվ քննարկման փուլում։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպման է հրավիրել ՀՀ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Մինչ ասուլիսը սկսելը վարչապետը հիշեցրեց, որ սա արդեն իր պաշտոնավարման ընթացքում երրորդ լայնածավալ ասուլիսն է։