Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. Սարգսյանը` Արոնյանին

ՀՀ նախագահը հյուրընկալել է շախմատիստ Լևոն Արոնյանին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում:

Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»:

Նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում մենք նման պահեր շատ կունենանք:

Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. Սարգսյանը` Արոնյանին