Սարգսյան․ «Հայաստանն իր քաղաքական վեկտորը չի փոխի»
© Sputnik
«Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները չեն փոխվել, քանի որ Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորը չի փոխել. շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ և պահպանել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ այնպիսին, ինչպիսին վերջին տարիներին կան»,- ասել է քաղաքագետ Սարգսյանը։
Ըստ քաղաքագետի, Հայաստանն իր օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չունի և ՆԱՏՕ-ն էլ իր օրակարգում Հայաստանին ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու հարց չունի: Երկու կողմերն էլ ընդունում են, որ հարաբերությունները կարող են խորանալ առանձին ծրագրերի շրջանակում։