Փաշինյանը խոստացավ պաշտոնանկ անել դատարանի վրա ազդող պաշտոնյաներին

Վարչապետը, սակայն, 100 տոկոսով վստահ չէ, որ դատավորները կաշառք չեն վերցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ես վստահ չեմ, 100 տոկոսով համոզված չեմ։ Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով դատավորների նկատմամբ պետական համակարգից առկա ճնշումների մասին հարցին։

Ինչո՞ւ են փոխվել մարտի 1–ի պարկուճները. Փաշինյանը գիտի պատասխանը

«Եթե կլինեն պաշտոնյաներ, որոնք կփորձեն նման բան անել, անմիջապես կազատվեն աշխատանքից։ Նրանց նկատմամբ կլինեն կոնկրետ, համարժեք գործողություններ»,– խոստացավ Փաշինյանը։

Վարչապետը, սակայն, նշեց, որ չի կարող 100 տոկոսով պնդել, որ դատավորները կաշառք չեն վերցնում` հավելելով, որ եթե հարկայինում, զինկոմիսարիատներում դեռ կան կաշառքի դեպքեր, ինքը չի կարող 100 տոկոսով բացառել, որ այդպիսի դեպքեր կարող են լինել նաև դատական համակարգում։

«Մենք պետք է գնանք մինչև վերջ և պետք է ունենանք 100 տոկոսով անկախ դատական համակարգ»,– շեշտեց Փաշինյանը` հավելելով, որ այս համոզմունքով է ՀՀ իշխանությունը ներկայանում նաև դատական համակարգի բարեփոխումների հարցով Հայաստանին օժանդակող եվրոպական կառույցներին։