«Օրենքով գող» աստրախանցի Հայկոյին բերման ենթարկելուց հետո քրգործ է հարուցվել

Իրավապահները պարզում են` նրա մոտ եղած զենքն օրինակն է, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտից բերման ենթարկված 36-ամյա Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։

Ձերբակալվել է «օրենքով գող» աստրախանցի Հայկոն

Մեր տեղեկություններով` դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ՝ մարտի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։ Նա հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» աստրախանցի Հայկոն է։ Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ։