«Մայրիկն այլևս չկա». օդանավակայանում Ալդոնինը դստերը հայտնել է Նաչալովայի մահվան լուրը

Եվգենի Ալդոնինն իր 12-ամյա դստերը հայտնել է մոր մահվան մասին օդանավակայանում։ Աղջիկը համադասարանցիների հետ ուղևորության էր գնացել և չգիտեր մոր վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Յուլյա Նաչալովայի մահվան մասին սարսափելի լուրը 12-ամյա դստերը հայտնել է երեխայի հայրը, երգչուհու նախկին ամուսին Եվգենի Ալդոնինը։ Այս մասին նա ասել է «Թող խոսեն» («Пусть говорят») հաղորդմանը տված հարցազրույցում։ Աղջիկը ցնցված է և չի կարողանում ուշքի գալ ողբերգական լուրից։

Բանն այն է, որ Նաչալովայի հոսպիտալացման օրվանից սկսած աղջիկը  համադասարանցիների հետ Լոնդոնում է եղել։ Երեխան միայն իմացել է, որ մայրը հիվանդանոցում պետք է մի քանի պլանային պրոցեդուրա անցնի, այդ պատճառով էլ որևէ մտահոգություն չի ունեցել։ Ողբերգությունը տեղի է ունեցել այն օրը, երբ Վերան Լոնդոնից Մոսկվա էր վերադառնում։

Երգչուհու ներկայացուցիչ Աննա Իսաևան հայտնել է, որ նա հատուկ էր հետաձգում մահվան փաստի հաստատումը, որպեսզի աղջիկը պատահաբար չիմանա այդ մասին համադասարանցիներից և հանգիստ կարողանա տուն հասնել։

Օդանավակայանում աղջկան դիմավորել է հայրը` Եվգենի Ալդոնինը։ «Ես մինչև վերջին պահը չէի կարողանում պատկերացնել, թե ինչպես եմ ամեն ինչ պատմելու դստերս։ Վերան վերադարձել էր բարձր տրամադրությամբ, գոհ, երջանիկ։ Ինչպե՞ս դա ասել։ Մենք մեքենա նստեցինք, և միայն այդ ժամանակ ես նրան ասացի.«Վատ նորություն ունեմ քեզ համար, մայրիկն այլևս մեզ հետ չէ», – ասել է Ալդոնինը։ Երեխան անմիջապես չի հասկացել, ինչի մասին է խոսքը, ինչպես կարող էր դա տեղի ունենալ։

Իրականում ինչ հիվանդություն է ունեցել Յուլյա Նաչալովան. բժիշկը հերքել է լուրերը

Ալդոնինը պատմում է, որ Յուլյայի մահվան մասին նրան հայտնել է նախկին զոքանչը։ Ինքը գործուղման է եղել, երբ երգչուհին հիվանդանոցում է հայտնվել։

«Ծնողներն (Նաչալովայի – խմբ.) ինձ ասում էին, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ոչ ոք առանձնապես նույնիսկ չէր մտահոգվում։ Ես պարզապես խնդրեցի ինձ ամեն օր տեղյակ պահել նրա վիճակի մասին», – ասել է Ալդոնինը։ Հետո ծնողների անհանգիստ վիճակից հասկանալի դարձավ, որ իրավիճակը բարդացել է։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում հարազատների հետ, ողբերգություն է։ Սարսափելի է, երբ ծնողներն են թաղում զավակին։ Ինչո՞ւ, ինչպե՞ս և ինչի՞ համար», – ասել է Եվգենին։

Եվգենի Ալդոնինն ու Յուլյա Նաչալովան ամուսնացած են եղել 5 տարի` 2006-2011 թվականները։ Ալդոնինը ամուսնալուծությունից հետո էլ լավ հարաբերություններ պահպանում նախկին կնոջ հետ։ Այս մասին բոլոր հարցազրույցներում ասում էր նաև երգչուհին, նշում, որ իրենք հարազատ ու մտերիմ մարդիկ են, թեև դադարել են ամուսիններ լինել։

Ո՞ւմ հետ կապրի Յուլյա Նաչալովայի դուստրը. տատն ու պապը թոռանը չեն ասել մոր մասին

Ֆուտբոլիստը ոչ միայն իր վրա է վերցրել դստերը մոր մահվան մասին լուրը հայտնելու ծանր պատասխանատվությունը, այլև թաղումը կազմակերպելու վերահսկողությունը։ Յուլյային կհուղարկավորեն մարտի 21-ին Տրոեկուրովսկի գերեզամանտանը։

Թե ում հետ է ապրելու Վերան, դեռ հստակ հայտնի չէ։ Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ աղջիկն ապրելու է հոր հետ, սակայն հարազատները պնդում են, որ ամեն ինչ կորոշվի ընտանեկան խորհրդի ժամանակ, քանի որ կան և՛ սիրող հայր, և՛ սիրող տատիկներ ու պապիկներ։ Այդ հարցում կարևոր կլինի Վերայի կարծիքը։

Հիշեցնենք` Յուլյա Նաչալովան մահացավ մարտի 16-ին։ 38 տարեկան երգչուհին մահացավ սրտի անբավարարվածությունից, ինչը թոքերի և ուղեղի այտուցի հետևանք էր։ Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով` մահը վրա է հասել հետվիրահատական բարդություններից հետո։