Մանվելյանը կարծում է, որ գազի գինն ամառվանից կսկսեն բարձրացնել։
«Գազի սակագինը սպառողի համար կբարձրանա․ այս սակագինը կառավարությունը երկար պահել չի կարող և «Գազպրոմ Արմենիային» պետք հիմնավորեն, թե ինչու ընկերությունը պետք է նույն գնով վաճառի գազը բնակչությանը, երբ սահմանին գազի գինը բարձրացել է: Այս խնդիրների շուրջ դժվար թե կողմերը գան համաձայնության, և կարծում եմ, որ ամառվանից արդեն կսկսեն գազի սակագինը բարձրացնել սպառողների համար, կամ գուցե հաջողվի ձգել մինչև հաջորդ տարի»,- նշեց նա Մանվելյանը:
Փորձագետի կարծիքով` նոր իշխանությունների գալուց հետո «Գազպրոմ Արմենիայի» հետ հարաբերություները մի շարք ուղղություններով խնդրահարույց են դարձել։
Ըստ Մանվելյանի `նոր իշխանությունները խախտեցին կողմերի միջև եղած համաձայնություններն ու ներքին պայմանավորվածությունները, ինչը հանգեցրեց նրան, որ գազի գինը սահմանին բարձրացավ։