Ղազախստանի նախագահ Նազարբաևը հրաժարական տվեց

Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարվել է պաշտոնից։ Այս մասին նա հայտարարել է ժողովդրին ուղղված հատուկ ուղերձի ժամանակ։

«Ես որոշել եմ դադարեցնել նախագահի լիազորությունները»,– այսօր, դիմելով Ղազախստանի ժողովրդին, հանրապետական հեռուստաընկերությունների եթերում ասել է նա։

Մինչ նոր ղեկավար ընտրելը նախագահի լիազորությունները կստանձնի խորհրդարանի սենատի խոսնակ Քասիմ–Ժոմար Տոկաևը։

Նազարբաևը Ղազախստանի նախագահ էր ընտրվել 1990 թվականից, 2015 թվականին 5-րդ անգամ վերընտրվել էր այդ պաշտոնում։

Նազարբաևը ծնվել է 1940 թվականի հուլիսի 6-ին։