ՌԱԴԻՈ

«Իրականում». Իրանի հարցում Երևանը Վաշինգտոնի առջև էլ է պարտավոր շահերի մասին բարձրաձայնել

Իրականում իրանա–ամերիկյան առճակատման հետևանքները դանդաղ, բայց հստակ գալիս ու մեր տարածաշրջան են հասնում։ Կարծես թե, Վաշինգտոնն այնպես է կարողացել անել, որ տարածաշրջանի երկրները ցանկացած քայլ անելիս ստիպված են լինելու երկար-բարակ ծանրութեթև անել, թե արդյոք այդ քայլը (ցանկացած՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական) ամերիկացիների դուրը կգա, թե՞ ոչ…
Sputnik

Կորոշեն` արդյոք ամերիկացիներն այդ քայլը հակաիրանական պատժամիջոցների շրջանակում դիտարկել ու երկրորդական պատժամիջոցներ կիրառել այն երկրի նկատմամբ, որն իրեն թույլ է տվել ինչ-որ տնտեսական շփման եզր փնտրել ու գտնել այնպիսի մի տարածաշրջանային գերտերության հետ, ինչպիսին է Իրանը։
Դե իհարկե մեզ՝ հայերիս, այդ խնդիրը չի կարող չանհանգստացնել, թեկուզ և այն բանի պատճառով, որ Իրանը Հայաստանի համար չափից ավելի կարևոր դերակատարում ունի Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների համատեքստում:

«Իրականում». Իրանի հարցում Երևանը Վաշինգտոնի առջև էլ է պարտավոր շահերի մասին բարձրաձայնել